Archive for 2012
0
0
0
0
0
0
0
0

Սեր





Աղջիկն ու տղան իրար երկար ժամանակ է ինչ սիրում էին:

Дальше »

0

Պապ թագավոր

Author Unknown    Category


Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը`Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-անոց բանակ, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվորներ ծնեն։ Եթե Արշակ Բ-ն մի Արշակավան էր կառուցում` Մեծ Հայքի հզորացման համար, ապա Պապը ամբողջ Մեծ Հայքն էր վերածում Արշակավանի, ինչով վաստակելու էր արտաքին ու ներքին թշնամիների կատաղի ատելությունը:
Arshakid Armenia.JPG
Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը` Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։ Դրա համար Հայ եկեղեցին պետք է Պապին սրբոց շարքը դասեր, բայց դրա փոխարեն, Հայ երիտասարդ ու տաղանդավոր արքային` նրա պետականամետության ու անկախ ներքին քաղաքականության համար արժանացրել է անեծքների ու պատմական անհիմն բացասական գնահատականի: Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։

Дальше »

0
0

Սմբատ Ա Բագրատունի

Author Unknown    Category

Սմբատ Ա (ծն.թ. անհայտ–914), Հայոց Բագրատունի թագավոր 890–ից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա–ին։ 885–ից՝ Իշխանաց իշխան։ 890–ին Հայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները։ Հոր մահից հետո Գեորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը։ Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։ Սմբատ Ա վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը։ Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, ՎասպուրականիԱրծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։ Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան։ Սմբատ Ա–ի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։ 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ Սակայն Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։ Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901–ին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։ 908–ին Յուսուֆը Սմբատ Ա–ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն` նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ֆեոդալական նոր երկպառակտչություններ, որոնց պատճառով Սմբատ Ա չի կարողացել հակահարված տալ 909–ին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։ 910–ին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով , Սմբատ Ա ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա–ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։


ԱՂԲՅՈՒՐ

Дальше »

0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0
0

Վռամշապուհ

Author Unknown    Category

Վռամշապուհ (ծն.թ. անհայտ–414), Հայոց Արշակունի թագավոր 389-ից կամ 400-ից։

Дальше »

0

Վահանանց պատերազմ

Author Unknown    Category

Վահանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485) հայ ժողովրդի պայքարն էր հանուն հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու: Դրան հակառակ` Պարսից թագավորությունը նպատակ էր դրել հավատափոխ անել հայերին և հասնել նրանց ձուլմանը պարսիկների հետ: Պատերազմը ավարտվեց հայկական կողմի հաղթանակով:

Дальше »

0

Վարդանանց պատերազմ

Author Unknown    Category

Վարդանանց պատերազմ (Մարզպանական Հայաստանի I ապստամբություն) (449-451), Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի բարձրացրած ապստամբություն, հայության հասարակական գիտակցության կողմից ընկալվում է որպես հանուն հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու հայ ժողովրդի պայքար: Դրան հակառակ` Պարսից թագավորությունը նպատակ էր դրել հավատափոխ անել հայերին և հասնել նրանց ձուլմանը պարսիկների հետ: Պատերազմի վճռական՝ Ավարայրի ճակատամարտի (451թ. մայիսի 26) ելքն անորոշ էր, սակայն ապստամբության ղեկավար՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի զոհվելու պատճառով հայկական զորքը ցրվեց: Ապստամբության արդյունքում պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն հավատափոխ անելու իրենց ծրագրերից

Дальше »

0
0
0
0
0
FbArmenia.info