0
Ալեքսանդր Մակեդոնացի
Ալեքսանդր Մակեդոնացի, (ՔԱ. 356-323), (դասական հայերեն Աղեքսանդր Մակեդոնացի) զորավար և պետական գործիչ, Մակեդոնիայի թագավոր՝ մ.թ.ա.. 336–ից։ Ծնվել է Պելլայում։ Ալեքսանդրին կրթել և դաստիարակել է Արիստոտելը։ Ռազմական պատրաստությունն անցել է հոր ղեկավարությամբ։ Աչքի էր ընկնում համառ կամքով և քաջությամբ։ Հունական պոլիսների ազատագրական պայքարը ճնշելուց հետո մ.թ.ա.. 334-ի գարնանըՊարսկաստանի դեմ արշավանք սկսեց։ Հունա–մակեդոնական ստրկատերերը ձգտում էին տիրանալ Արևելքի երկրների հարստություններին, ձեռք բերել ստրուկների նոր աղբյուրներ։ Ալեքսանդր Մակեդոնացին արշավանքների ժամանակ կիրառեց պատերազմի ու մարտի նոր եղանակներ։ Սովորաբար, քանակապես զիջելով թշնամուն, Ալեքսանդր Մակեդոնացին հմտորեն մանևրում էր, հեծելազորի ու ծանր հետևակի համագործակցությամբ հաջողության հասնում գլխավոր հարվածի ուղղությամբ։ Նրա բանակը կարգապահ էր և լավ մարզված։ մ.թ.ա. 334–ին Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակը գրավեցՓոքր Ասիայի հունական պոլիսները, որոնք ձգտում էին ազատվել պարսկական լծից, և ինքնավարություն տվեց նրանց։ Մ.թ.ա. 332–ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց ծովափնյա բոլոր նավահանգիստները, որով պարսկական նավատորմը զրկվեց հենակետերից և ապահովեց իր տիրապետությունը ծովում։ Մ.թ.ա. 331–ի ձմռանը նա առանց դիմադրության գրավեց Եգիպտոսը։ Քրմերը նրան պաշտոնապես ճանաչեցին Եգիպտոսի փարավոն։ Նույն թվականին Գավգամելայի ճակատամարտում ջախջախեց պարսիկներին, գրավեց Բաբելոնը և իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետնորդ։ Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդր Մակեդոնացին հիմնեց մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնք մեծ մասամբ կրում էին Ալեքսանդրիա անունը։ Շարունակելով արշավանքը՝ մ.թ.ա 330–ին գրավեց Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասը, իսկ մեկ տարի անց ներխուժեց Միջին Ասիա։ Մ.թ.ա. 327–ին մտավ Արևմտյան Հնդկաստան և հաջորդ տարի գրավեց Փենջաբը։ մ.թ.ա.324–ին հրամայեց վերադառնալ Բաբելոն: Այնտեղ էլ նոր արշավանքների նախապատրաստվելիս Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ (մ.թ.ա. 323–ի հունիսի 13–ին) մալյարիայից։ Նրա ստեղծած վիթխարի, բայց անկայուն տերությունը, չունենալով տնտեսական և քաղաքական միասնական հիմք, տրոհվեց մի շարք պետությունների։
| Code Shoutbox/Cbox |
Categories
- Ա. Մակեդոնացի (1)
- Ա. Պուշկին (1)
- Այլ (1)
- Ե. Չարենց (1)
- Է (1)
- Թագավորներ (5)
- Խ. Աբովյան (1)
- Հ. Կեսսար (1)
- Հեմինգուեյ (1)
- Մ. Խորենացի (1)
- Մ. Մաշտոց (1)
- Մոպասան (1)
- Մուրացան (1)
- Պ. Սևակ (1)
- Պատերազմներ (2)
- Սիրային պատմություններ (6)
- Վ. Հյուգո (1)
- Վ. Տերյան (1)
- Րաֆֆի (1)
- Ցեղասպանություն (1)
- Օ. դե Բալզակ (1)
Archives
-
▼
2012
(31)
-
▼
июня
(31)
- ԸՆԴՈՒՆՎԵԼԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՄ!!!
- Իրական սեր
- Գիշերային հանդիպում
- Սեր
- Սիրո պատմություն
- Սևրի պայմանագիր
- Սիրային պատմություն
- Սեր
- Պապ թագավոր
- Տիգրան Մեծ
- Սմբատ Ա Բագրատունի
- Աշոտ Բ Երկաթ
- Վահան Տերյան
- Պարույր Սևակ
- Եղիշե Չարենց
- Րաֆֆի
- Մուրացան
- Խաչատուր Աբովյան
- Օնորե դը Բալզակ
- Գի դը Մոպասան
- Էռնեստ Հեմինգուեյ
- Վիկտոր Հյուգո
- Հուլիոս Կեսար
- Վռամշապուհ
- Վահանանց պատերազմ
- Վարդանանց պատերազմ
- Հայոց Ցեղասպանություն
- Մովսես Խորենացի
- Մեսրոպ Մաշտոց
- Ալեքսանդր Պուշկին
- Ալեքսանդր Մակեդոնացի
-
▼
июня
(31)
Followers
!-end>!-local>
Unknown








