0

Վահանանց պատերազմ

Author Unknown    Category

Վահանանց պատերազմը (Մարզպանական Հայաստանի III ապստամբություն) (481-485) հայ ժողովրդի պայքարն էր հանուն հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու: Դրան հակառակ` Պարսից թագավորությունը նպատակ էր դրել հավատափոխ անել հայերին և հասնել նրանց ձուլմանը պարսիկների հետ: Պատերազմը ավարտվեց հայկական կողմի հաղթանակով:

Հիմնական իրադարձություններ

481 – Ապստամբության սկիզբ, Ակոռի գյուղի ճակատամարտ
482 մարտ – Առեստի ճակատամարտ (482)
482 ապրիլի 30 – Ներսեհապատի ճակատամարտ
482 օգոստոս – Ճարմանայի դաշտի ճակատամարտ
482 սեպտեմբեր - Բագավանի ճակատամարտ
483 գարուն – Գերանա դաշտի ճակատամարտ
484 գարուն – Դվինի ճակատամարտ (484)
484 գարուն – Տայքի մի քանի ամրոցների գրավումը պարսիկների կողմից
484 գարուն – Վարայրվարոյնի ճակատամարտ
484 գարուն – Ոքաղե ամրոցի ճակատամարտ
484 գարուն – Ծաղիկի ճակատամարտ
484 գարուն – Արծաթի ճակատամարտ
484 ամառ – Երեզի ճակատամարտ
484 ամառ – Շտեա գյուղի ճակատամարտ
485 գարուն – Նվարսակի պայմանագիր, Ապստամբության ավարտ

Post comment

FbArmenia.info