0
Եղիշե Չարենց
Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25)- 1937, նոյեմբերի 27) - 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծը:
Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով:
Ծննդավայր Կարսը
Չարենցը ծնվել է 1897թ-ին Կարսում, այլ տվյալներով` Պարսկաստանի Մակու քաղաքում: Կարսում Չարենցի տունը մինչեւ օրս կանգուն է: 1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան: 30ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա: Խաչիկ Դաշտենցին Չարենցը ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում:
Չարենցի ստեղծագործությունների մատենագրությունը
- Երեք երգ տխրադալուկ աղջկան (բանաստեղծություններ), Ղարս, 1914, 8 էջ:
- Կապուտաչյա հայրենիք (պոեմ), Թիֆլիս, 1915, 18 էջ:
- Դանթեական առասպել (պոեմ), Թիֆլիս, 1916, 64 էջ:
- Ծիածանը (բանաստեղծություններ), Մոսկվա, 1917, 64 էջ:
- Սոմա (նոր վեդյան պոեմ), Թիֆլիս, 1918, 16 էջ:
- Ամբոխները խելագարված (պոեմ), Թիֆլիս, 1919, 16 էջ:
- Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ), Երևան, 1920, 24 էջ:
- Երկերի ժողովածու, հատոր 1, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 336 էջ:
- Երկերի ժողովածու, հատոր 2, (էպիքական պոեմներ), Մոսկվա, 1922, 282 էջ:
- Պոեզոզուռնա, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 32 էջ:
- Ռոմանս անսեր, Մոսկվա, 1922, 23 էջ:
- Կապկազ թամաշա (պոեմ), Թիֆլիս, 1923, 46 էջ:
- Պոեմներ, Կ. Պոլիս, 1923, 239 էջ:
- Կոմալմանախ (բանաստեղծություններ), Մոսկվա, 1924, 60 էջ:
- Մաճկալ Սաքոյի պատմությունը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1924, 24 էջ:
- Մաճկալ Սաքոյի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1924, 24 էջ:
- Ստամբոլ (պոեմ), Կ. Պոլիս, 1924, 14 էջ:
- Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից, Բեռլին, 1925, 34 էջ:
- Մյուր դե Ֆեդերե (կոմունարների պատը Փարիզում, պոեմ), Երևան, Պետհրատ, 1925, 59 էջ:
- Լենինն ու Ալին, Երևան, Պետհրատ, 1925, 14 էջ:
- Երկիր Նաիրի (վեպ), Երևան, Պետհրատ, 1926, 223 էջ:
- Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից, Թիֆլիս, 1927, 288 էջ:
- Ժողովածու պոեմների, Թիֆլիս, 1927, 186 էջ:
- Ռուբայաթ (քառյակներ), Թիֆլիս, 1927, 45 էջ:
- Չորս բալլադ, Մոսկվա, 1929, 34 էջ:
- Էպիքական լուսաբաց, Երևան, Պետհրատ, 1930, 138 էջ:
- Երկեր, Երևան, Պետհրատ, 1932, 445 էջ:
- Գիրք ճանապարհի, Երևան, Պետհրատ, 1934, 318 էջ:
- Բորիս Ձնելաձե: Բալլադ գնդապետ Տոմսոնի, կոմերիտ տղի և գործադուլի մասին, Երևան, Պետհրատ, 1934, 41 էջ:
- Երկիր Նաիրի, Երևան, Պետհրատ, 1934, 268 էջ:
- Մաճկալ Սաքոյի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ:
- Պոեմներ, Երևան, Պետհրատ, 1936, 243 էջ:
- Դանթեական առասպել, Բեյրութ, 1945, 48 էջ:
- Գիրք ճանապարհի (հատընտիր), Հալեպ, տպարան «Անի», 1946, 28 էջ:
- Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1950, 317 էջ:
- Հատընտիր, Բեյրութ, 1953, 102 էջ:
- Գիրք ճանապարհի, Հալեպ, տպարան «Արևելք, 1954, 253 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1954, 619 էջ:
- Լենին (պոեմներ և բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 48 էջ:
- Ամբոխները խելագարված, Բեյրութ, 1954, 16 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 484 էջ:
- Եղիշե Չարենցի ամբողջական գործը, հատոր 1 (բանաստեղծություններ), Բեյրութ, 1955, 432 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1957, 358 էջ:
- Գրականության մասին (հոդվածներ, նամակներ, ճառեր), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1957, 218 էջ:
- Գիրք ճանապարհի, Հալեպ, 1959, 254 էջ:
- Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1959, 318 էջ:
- Խմբապետ Շավարշը, Երևան, Հայպետհրատ, 1961, 26 էջ:
- Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1962, 392 էջ:
- Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 399 էջ:
- Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 375 էջ:
- Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1966, 649 էջ:
- Պոեմներ, Երևան, «Հայաստան», 1966, 184 էջ:
- Ամբոխները խելագարված, Երևան, «Հայաստան», 1967, 31 էջ:
- Ես իմ անուշ Հայաստանի (տեքստը հայերեն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների ու արտասահմանյան 12 լեզուներով), Երևան, «Հայաստան», 1967, 29 էջ:
- Քնարերգական, արվեստ քերթության, գիրք իմաստության, տաղեր և խորհուրդներ, երգիծական փրկված պատառիկներ, Երևան, «Հայաստան», 1967, 364 էջ:
- Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 804 էջ:
- Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1968, 626 էջ:
- Լենինն ու Ալին, Երևան,«Հայաստան», 1969, 39 էջ:
- Կոմիտաս (պոեմ), Երևան, «Հայաստան», 1969, 34 էջ:
- Ես իմ անուշ Հայաստանի...(բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 32 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1973, 434 էջ:
- Ամբոխները խելագարված, Երևան, «Հայաստան», 1975, 30 էջ:
- Բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, Երևան, «Լույս», 1976, 112 էջ:
- Երկիր Նաիրի, Երևան, «Սովետական գրող», 1977, 174 էջ:
- Ընտիր երկեր, Երևան, «Սովետական գրող», 1977, 366 էջ:
- «Վերջին Խոսք» կյանքի վերջին տարիներին ստեղծված բանաստեղծությունների ընտրանի, Երևան, 2007, «Հայգիտակ», 328 էջ
- Սերժ Վենտուրինի, Եղիշե Չարենցի, Դանթեական առասպել (1915-1916), գրքի պատրաստումը, թարգմանությունը հայերենից դեպի ֆրանսերեն, վերջաբանը եւ ծանոթագրությունները Սերժ Վենտուրինիի՝ Եղիսաբեթ Մուրադյանի համագործակցությամբ Éditions L'Harmattan, մատենաշար «Հայ գրարվեստ», n°2, Փարիզ, 10 դեկտեմբերի 2010թ. (ISBN 978-2-296-13174-3). Գիրքը նվիրված է Լիու Քսիաոբոյին
Ֆիլմեր
- Եղիշե Չարենց, Հայտնի և Անհայտ Էջեր - Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը:
Ֆիլմում նկարահանվել են` Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ - բանահավաք Հայրիկ Մուրադյանը և իր բանտի ընկեր Մուրադ Ջուլֆիգարովը :ՀայկՎավերագրական Ֆիլմերի Կինոստուդիա - 1987Չարենցի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Ս. Մարշակ, Գիքորի երազը (փոխադրություն), Երևան, Պետհրատ, 1928, 14 էջ:
- Նիկոլայ Ագնիվցև, Հեքիաթ կոմինտերնի մասին, Երևան, Պետհրատ, 1929, 12 էջ:
- Ս. Մարշակ, Գիքորի երազը, Երևան, Պետհրատ, 1929, 16 էջ:
- Նիկոլայ Ասեև (Օսեև), Գիշերվա ահը, Երևան, Պետհրատ, 1931, 12 էջ:
- Էրիխ Մարիա Ռեմարկ, Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է, Երևան, Պետհրատ, 1932:
- Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, Պետհրատ, 1934, 111 էջ:
- Ալեքսանդր Պուշկին, բանաստեղծություններ, հեքիաթներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Չարենցը), Երևան, Պետհրատ, 1936, 176 էջ:
- Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գրքերի մի մասը թարգմանել է Չարենցը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ:
- Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 112 էջ:
- Գիքորի երազը (փոխադրություն, ըստ Մարշակի «Գրքույկ գրքույկ մասին» պոեմի), Երևան, «Սովետական գրող», 1976, 10 էջ:
Գրականություն Չարենցի և նրա ստեղծագործության մասին
- Նորայր Դաբաղյան, Եղիշե Չարենց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 144 էջ։
- Հակոբ Սալախյան, Եղիշե Չարենց, Երևան, Հայպետհրատ, 1957, 204 էջ։
- Արշալույս Բաբայան, Չարենցը Հոկտեմբերի երգիչ, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1958, 37 էջ։
- Արշալույս Բաբայան, Չարենցը և Հոկտեմբերը, Երևան, «Հայաստան», 1967, 92 էջ։
- Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
- Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
- Աշոտ Մարության, Եղիշե Չարենցի չափածոյի լեզուն և ոճը, Երևան, «Սովետական գրող», 1979, 200 էջ։
- Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979, 344 էջ։
- Գառնիկ Անանյան, Չարենցի հետ, Երևան,1980, 156 էջ։
- Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենց, Երևան, 1987։
- Հովիկ Չարխչյան, Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ), Երևան, «Տիգրան Մեծ», 2010, 608 էջ։
- Հենրիկ Էդոյան, Չարենցի պոետիկան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1986, 452 էջ։
- Գարեգին Բես, Իմ Չարենցը, Երևան, «Սովետական գրող», 1979, 336 էջ։
| Code Shoutbox/Cbox |
Categories
- Ա. Մակեդոնացի (1)
- Ա. Պուշկին (1)
- Այլ (1)
- Ե. Չարենց (1)
- Է (1)
- Թագավորներ (5)
- Խ. Աբովյան (1)
- Հ. Կեսսար (1)
- Հեմինգուեյ (1)
- Մ. Խորենացի (1)
- Մ. Մաշտոց (1)
- Մոպասան (1)
- Մուրացան (1)
- Պ. Սևակ (1)
- Պատերազմներ (2)
- Սիրային պատմություններ (6)
- Վ. Հյուգո (1)
- Վ. Տերյան (1)
- Րաֆֆի (1)
- Ցեղասպանություն (1)
- Օ. դե Բալզակ (1)
Archives
-
▼
2012
(31)
-
▼
июня
(31)
- ԸՆԴՈՒՆՎԵԼԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՄ!!!
- Իրական սեր
- Գիշերային հանդիպում
- Սեր
- Սիրո պատմություն
- Սևրի պայմանագիր
- Սիրային պատմություն
- Սեր
- Պապ թագավոր
- Տիգրան Մեծ
- Սմբատ Ա Բագրատունի
- Աշոտ Բ Երկաթ
- Վահան Տերյան
- Պարույր Սևակ
- Եղիշե Չարենց
- Րաֆֆի
- Մուրացան
- Խաչատուր Աբովյան
- Օնորե դը Բալզակ
- Գի դը Մոպասան
- Էռնեստ Հեմինգուեյ
- Վիկտոր Հյուգո
- Հուլիոս Կեսար
- Վռամշապուհ
- Վահանանց պատերազմ
- Վարդանանց պատերազմ
- Հայոց Ցեղասպանություն
- Մովսես Խորենացի
- Մեսրոպ Մաշտոց
- Ալեքսանդր Պուշկին
- Ալեքսանդր Մակեդոնացի
-
▼
июня
(31)
Followers
!-end>!-local>
Unknown








