0

Վռամշապուհ

Author Unknown    Category

Վռամշապուհ (ծն.թ. անհայտ–414), Հայոց Արշակունի թագավոր 389-ից կամ 400-ից։

Գահակալություն

Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ 404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։ Այնտեղ էլ նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումերին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը:

Post comment

FbArmenia.info