0

Գիշերային հանդիպում


Գիշեր է: Աստղերը զարդարում են կապույտ երկինքը, իսկ լուսնի թույլ լույսը արտասովոր գեղեցկություն է հաղորդում քաղաքին: Այնքան գեղեցիկ գիշեր է: Այն գիշերի նման, երբ մենք հանդիպեցինք: Դու նրբորեն բռնեցիր ձեռքս և մեղմ ձայնով ասացիր ես քեզ սիրում եմ: Այդ գիշերը յուրահատուկ էր ինձ համար: Ես հանդիպեցի քեզ, գտա իմ սերը: Դու հիմա հեռու ես , բայց ես շարունակում եմ մտածել քո մասին: Դու իմ սրտում ես և միշտ այնտեղ կմնաս: Ես գիտեմ, զգում եմ, որ դու էլ ինձ ես սիրում և սպասում:
Ես համոզվաշ եմ, որ դու էլ տեսնելով այս աստղազարդ գիշերը հիշում ես ինձ, մեր վալսը ու հայացքները, որոնք ամեն ինչ ասու էին: Դու իմ հուշերում ես, բայց ուզում եմ, որ դու իմ ներկան լինես: Ես կարոտում եմ քեզ, քո մեղմ ձայնը և նուրբ ձեռքերը: Գիտեմ կգաս ընդամենը մի-քանի օր և ես կրկին քո կողքին կլինեմ ապահով ու երջանիկ:

Post comment

FbArmenia.info