0

Վահան Տերյան

Author Unknown    Category




Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (Հունվար 28, 1885 - Հունվար 7, 1920) ― նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ։ Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1916թ երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները: Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ: Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը: 
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում:

Ստեղծագործությունները

  • Էդուարդ Թոփչյան, Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
  • Խորեն Սարգսյան, Վահան Տերյան, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
  • Սաքո Սուքիասյան, Էջեր Վահան Տերյանի կյանքից, Երևան, Հայպետհրատ, 1959, 307 էջ։
  • Արսեն Տերտերյան, Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1910, 106 էջ։
  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 8, Վ. Տերյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 58 էջ։

Ֆիլմոգրաֆիա

Վահան Տերյան - 100 (1985) վավերագրական ֆիլմը նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 100ամյակին (ռեժիսոր Լևոն Մկրտչյան), տեքստը կարդում է Սոս Սարգսյանը :

Post comment

FbArmenia.info