0
Պապ թագավոր
Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը`Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-անոց բանակ, եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվորներ ծնեն։ Եթե Արշակ Բ-ն մի Արշակավան էր կառուցում` Մեծ Հայքի հզորացման համար, ապա Պապը ամբողջ Մեծ Հայքն էր վերածում Արշակավանի, ինչով վաստակելու էր արտաքին ու ներքին թշնամիների կատաղի ատելությունը:
Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը` Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։ Դրա համար Հայ եկեղեցին պետք է Պապին սրբոց շարքը դասեր, բայց դրա փոխարեն, Հայ երիտասարդ ու տաղանդավոր արքային` նրա պետականամետության ու անկախ ներքին քաղաքականության համար արժանացրել է անեծքների ու պատմական անհիմն բացասական գնահատականի: Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։
| Code Shoutbox/Cbox |
Categories
- Ա. Մակեդոնացի (1)
- Ա. Պուշկին (1)
- Այլ (1)
- Ե. Չարենց (1)
- Է (1)
- Թագավորներ (5)
- Խ. Աբովյան (1)
- Հ. Կեսսար (1)
- Հեմինգուեյ (1)
- Մ. Խորենացի (1)
- Մ. Մաշտոց (1)
- Մոպասան (1)
- Մուրացան (1)
- Պ. Սևակ (1)
- Պատերազմներ (2)
- Սիրային պատմություններ (6)
- Վ. Հյուգո (1)
- Վ. Տերյան (1)
- Րաֆֆի (1)
- Ցեղասպանություն (1)
- Օ. դե Բալզակ (1)
Archives
-
▼
2012
(31)
-
▼
июня
(31)
- ԸՆԴՈՒՆՎԵԼԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՄ!!!
- Իրական սեր
- Գիշերային հանդիպում
- Սեր
- Սիրո պատմություն
- Սևրի պայմանագիր
- Սիրային պատմություն
- Սեր
- Պապ թագավոր
- Տիգրան Մեծ
- Սմբատ Ա Բագրատունի
- Աշոտ Բ Երկաթ
- Վահան Տերյան
- Պարույր Սևակ
- Եղիշե Չարենց
- Րաֆֆի
- Մուրացան
- Խաչատուր Աբովյան
- Օնորե դը Բալզակ
- Գի դը Մոպասան
- Էռնեստ Հեմինգուեյ
- Վիկտոր Հյուգո
- Հուլիոս Կեսար
- Վռամշապուհ
- Վահանանց պատերազմ
- Վարդանանց պատերազմ
- Հայոց Ցեղասպանություն
- Մովսես Խորենացի
- Մեսրոպ Մաշտոց
- Ալեքսանդր Պուշկին
- Ալեքսանդր Մակեդոնացի
-
▼
июня
(31)
Followers
!-end>!-local>
Unknown







